Նավթ-գազով հպարտացող Ադրբեջանն այնպիսի ֆինանսական վիճակում է հայտնվել, որ վերանայում է էներգակիրների արժեքը նաև սեփական բնակչության ու բիզնեսի համար:
Նավթ-գազով հպարտացող Ադրբեջանն այնպիսի ֆինանսական վիճակում է հայտնվել, որ վերանայում է էներգակիրների արժեքը նաև սեփական բնակչության ու բիզնեսի համար: Բաքվի «Սակագնային հանձնաժողովը» նախօրեի նիստում թանկացրել է և՛ բնական գազը, և՛ էլեկտրաէներգիան: Եվ այսպես՝ 1500 խորանարդ մետրից ավելի կապույտ վառելիք օգտագործող ընտանիքները հունվարի 1-ից ստիպված կլինեն ամեն 10 խորանարդի համար վճարել կրկնակի շատ՝ 1 մանաթի փոխարեն 2 մանաթ: Տնտեսվարողների մի մասից՝ 1000 խմ-ի դիմաց այժման 80-ի փոխարեն կգանձվի 120, որոշներից՝ մինչև 200 մանաթ: Հոսանքի նոր արժեքը՝ ամիսը 250 կվտ-ից ավելի ծախսողների համար հասցվել է 0,11 մանաթի: Ադրբեջանում սա այս տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի երկրորդ թանկացումն է, ինչն ըստ վերլուծաբանների՝ հանգեցնելու է ջեռուցումից մինչև տրանսպորտի ու գազ-լույսով արտադրվող ապրանքների գնաճային հերթական ալիքի: