Նա մասնակցել էր քառօրյա պատերազմին, վիրավորվել ավելի ուշ ՝ ականի պայթյունից:
Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է զինծառայող Նարեկ Ասատրյանը: Նա մասնակցել էր քառօրյա պատերազմին, վիրավորվել ավելի ուշ ՝ ականի պայթյունից: Զինվորական հոսպիտալի բժիշկները 6 ամիս շարունակ պայքարում էին 20-ամյա Նարեկ Ասատրյանի կյանքը փրկելու համար: Վնասվածքները կյանքի հետ համատեղելի չէին, զինծառայողը մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով: