Մխիթարյանն առաջ է անցել Ուեյն Ռունիից և Խուան Մատայից:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Ֆեյենորդի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: 27-ամյա ֆուտբոլիստը հսկայական առավելությամբ հաղթել է թվիթերյան էջում անցկացված քվեարկությունում: Մխիթարյանն առաջ է անցել Ուեյն Ռունիից և Խուան Մատայից: