Վերջին տվյալով, զոհվել է 31 մարդ, 70-ից ավելին ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Իրանի Հյուսիսային Սեմնան նահանգում բախվել է երկու ուղևորատար գնացք: Վերջին տվյալով, զոհվել է 31 մարդ, 70-ից ավելին ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Տուժածներից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է, և հնարավոր է, որ զոհերի թիվը մեծանա: Վթարի հետևանքով չորս վագոն ուղեգծից դուրս են եկել, որոնցից երկուսն այրվել են: Պատահարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները, իսկ ոստիկանությունը փորձում է պարզել միջադեպի պատճառը: