Սոցիալապես անապահով ընտանիքները, մինչև 600 խորանարդ մետր ծախսի համար, կապույտ վառելիքի ամեն խորանարդ մետրի հաշվով կվճարեն 100 դրամ:
Սպառողների համար սպասված այս լուրը հաստատվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում: Սոցիալապես անապահով ընտանիքները, մինչև 600 խորանարդ մետր ծախսի համար, կապույտ վառելիքի ամեն խորանարդ մետրի հաշվով կվճարեն 100 դրամ: Բնակչության համար գազի գինն այժմյան մոտ 147-ից դառնում է 139 դրամ: Ջերմոցներն ու գյուղմթերք վերամշակող ձեռնարկությունները նոյեմբերի 1-ից մարտի 31-ն ընկած սեզոնի համար կվճարեն 1000 խմ-ը 212 դոլարին համարժեք սակագնով: