Ղազախստանում մեծ թափ է հավաքում նախագահ Նուրսուլթան Նազարբաևին պաշտամունքային անձ դարձնելու նախաձեռնությունը:
Ղազախստանում մեծ թափ է հավաքում նախագահ Նուրսուլթան Նազարբաևին պաշտամունքային անձ դարձնելու նախաձեռնությունը: Ղազախստանի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում գրեթե միաձայն ընդունվել է երկրի մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան Նազարբաևի անունով վերանվանելու առաջարկը: Ի դեպ, նման առաջարկ արվել էր նաև 2008-ին և 2013-ին, բայց Նազարբաևը դեմ էր արտահայտվել: Նազարբաևի քննադատները կասկած չունեն, որ, այսպես ասած, ժողովրդի պահանջով առաջարկն անպայման կընդունվի, եթե, իհարկե, ինքը՝ Նազարբաևը չասի՝ դե լավ, կատակեցինք և բավական է: