Հռոմի Ֆրանցիսկոս Պապը թույլատրել է կաթոլիկ եկեղեցու քահանաներին մեղքերի թողության ժամանակ թողություն տալ հղիության արհեստական ընդհատման հետ կապված մեղքերին:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը թույլատրել է կաթոլիկ եկեղեցու քահանաներին մեղքերի թողության ժամանակ թողություն տալ հղիության արհեստական ընդհատման հետ կապված մեղքերին՝ հայտնում է Վատիկանի պաշտոնական կայքը: Հռոմի Պապը հավելել է նաև, որ կաթոլիկ եկեղեցին առաջվա պես հղիության ընդհատումը ծանր հանցանք է համարում, սակայն թողության աղերսի և Աստվածային գթասրտության միջև խոչընդոտներ չպետք է լինեն: