Գրիպի տարածումից խուսափելու համար՝ մանկապարտեզներում և դպրոցներում իրականացվում է կանխարգելիչ ֆիլտր՝ հիվանդ բալիկներին տուն են ուղարկում:
Հիվանդանոցներում հետգրիպային բարդություններով պայմանավորված ծանր թոքաբորբերով՝ թոքերի արհեստական սարքավորումների ներքո, հիվանդներ չկան,- տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: Հիվանդանոցները, սակայն, շարունակում են ծանրաբեռնված աշխատել, հատկապես մանկականները: Գրիպի տարածումից խուսափելու համար՝ մանկապարտեզներում և դպրոցներում իրականացվում է կանխարգելիչ ֆիլտր՝ հիվանդ բալիկներին տուն են ուղարկում: Միայն երեկ 1800 երեխա է տուն ուղարկվել, նրանց տվյալները փոխանցվել են պոլիկլինիկաներ՝ բժշկական հսկողություն սահմանելու համար: Բժիշկները վստահեցնում են, հանրապետությունում տարածվածը ո՛չ թռչնագրիպ է, ո՛չ խոզագրիպ, ոչ էլ հոնկոնգյան գրիպ, այլ սովորական սեզոնային գրիպը: