2 մլն 390 հազ. եվրո է եղել պաշտոնական Բաքվից նրա ստացած կաշաքի չափը՝ Վեհաժողովում Ադրբեջանի շահերին հակասող բանաձևերը տապալելու համար,- հայտարարում է իտալական լրատվամիջոցը:
Իտալիայի Հանրային հեռուստաընկերության մեծ ռեպորտաժը իսկական ցնցման մեջ է գցել Ալիևին ու ԵԽԽՎ-ում նրա ծպտյալ կատարածուներին: Հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել «խավիարային» հայտնի դիվանագիտության նոր հետաքննությունը՝ «խավիարային ժողովրդավարություն» վերնագրով, որում անդրադարձ կա նաև Վեհաժողովի նախկին փոխնախագահ, ԵԺԿ խմբակցության երբեմնի պատվավոր նախագահ, իտալացի Լուկա Վոլոնտեի՝ ադրբեջանական լոբբիից կաշառված լինելու փաստին:
Պանամայում թաքցրած կարողությունով Ապշերոնի ղեկավարի գործելակերպի մասին շուրջ մեկ ժամանոց անդրադարձում նաև բազմաթիվ փաստեր են ներկայացվում. ընդդիմախոսների ու լրագրողների հալածանք ու բանտարկություն, Ղարաբաղի հետ պատերազմը և այլն: Սա է Ադրբեջանի կառավարության կեցվածքը»,- փաստում է իտալական Հանրային հեռուստաընկերությունը:
Մանրամասները՝ տեսանյութում