Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Դիլիջանի, Իջևանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ, տեսանելիությունը՝ 100 մ:
Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Դիլիջանի, Իջևանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ, տեսանելիությունը՝ 100 մ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Կապանում, Սպիտակում և Ստեփանավանում տեղում է թույլ ձյուն: Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 1-3 աստիճանով: Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: