Զոհերի մեծ քանակը բացատրվում է մարդատար վագոնների գերբեռնվածությամբ:
Հնդկաստանի Ութար-Փրադեշ նահանգում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Վթարի հետևանքով զոհվել է 133 մարդ: Վթարի պատճառները դեռևս հստակեցված չեն: Փորձագետները հայտնում են ռելսերի մի հատվածի անսարքության վերաբերյալ, որը կարող էր միջադեպի պատճառ հանդիսանալ: Զոհերի մեծ քանակը բացատրվում է մարդատար վագոնների գերբեռնվածությամբ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ 1000 մարդու համար նախատեսված գնացքով 1700 ուղևոր է փոխադրվել: Մարդկային կորուստների քանակով սա Հնդկաստանի վերջին 6 տարիների ամենաարյունալի պատահարն է: Վերջին անգամ այսքան շատ մարդ զոհվել էր 2010 թվականին Արևմտյան Բենգալիայում՝ կրկին մարդատար գնացքի վթարի հետևանքով: