2005 թ-ին նախարարության՝ իրավախախտումների բացահայտմամբ զբաղվող պաշտոնյաները շուրջ 75.5 մլն դրամի վարչական ակտը գանձելու փոխարեն, կնքել են ընդամենը 28.5 մլն դրամ պարտքի մարման ժամանակացույց:
Սկանդալային բացահայտում՝ 11 տարվա վաղեմության: Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել Ֆինանսների նախարարությունում չարաշահումների գործով: Պարզվել է, որ 2005 թ-ին նախարարության՝ իրավախախտումների բացահայտմամբ զբաղվող պաշտոնյաները շուրջ 75.5 մլն դրամի վարչական ակտը գանձելու փոխարեն, կնքել են ընդամենը 28.5 մլն դրամ պարտքի մարման ժամանակացույց, որի հետևանքով պետբյուջե չի վճարվել ավելի քան 47 մլն դրամ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը: