Ջոն Քըրբիին նյարդայնացրել են Սիրիայում ռուսական օդուժի ռմբակոծությունների վերաբերյալ լրագրողի հարցերը:
Russian Today-ի հայ լրագրող Գայանե Չիչակյանը հունից հանել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչին: Ջոն Քըրբիին նյարդայնացրել են Սիրիայում ռուսական օդուժի ռմբակոծությունների վերաբերյալ լրագրողի հարցերը: Չիչակյանը փորձել է պարզել, թե որտեղից է Պետքարտուղարությունն ստացել սիրիական 5 հիվանդանոցների ու մեկ շարժական կլինիկայի ռմբակոծության մասին լուրը, և կարող է արդյոք ամերիկյան կողմը ներկայացնել տվյալներ այդ հիվանդանոցների գտնվելու վայրի մասին: Քըրբին լրագրողուհուն խուրհուրդ է տվել այդ հարցը պարզել Ռուսաստանի կառավարությունից, հատկապես, որ Չիչակյանն աշխատում է Russian Today-ում: Ճեպազրույցից հետո Պետքարտուղարության մեկ այլ ներկայացուցիչ՝ Էլիզաբեթ Թրյուդոն ներողություն է խնդրել գործընկերոջ պահվածքի համար: