Թրամփի խոստումը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու վերաբերյալ հուսադրող է
«Թրամփի խոստումը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու վերաբերյալ հուսադրող է, բայց կկարողանա՞ արդյոք խոսքը գործ դարձնել», ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պորտուգալական հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ: Ասադի կարծիքով ԱՄՆ նորընտիր նախագահի վրա կարող են ազդել այլ ուժեր: Այդուհանդերձ, եթե Թրամփը մտադիր է պայքարել ահաբեկչության դեմ, ապա, Ասադի խոսքով, նա կդառնա Սիրիայի «բնական դաշնակիցը», ինչպես Ռուսաստանն է, Իրանը և մի քանի այլ երկրներ: Իսկ Մոսկվայի պայքարը ահաբեկիչների դեմ Սիրիայում բխում է ոչ միայն սիրիական ժողովրդի և իշխանության շահերից, այլև օգնում է ողջ Մերձավոր Արևելքին և Եվրոպային, - հայտարարել է Բաշար Ասադը: