Երկարատև վերականգնումից հետո՝ նոյեմբերի 18-ին, Գյումրիի Սև բերդ ամրոցն իր գործունեությունը սկսում է ամենահնչեղ երաժշտական նախագծով՝ Տիգրան Մանսուրյանի հեղինակային համերգով:
Երկարատև վերականգնումից հետո՝ նոյեմբերի 18-ին, Գյումրիի Սև բերդ ամրոցն իր գործունեությունը սկսում է ամենահնչեղ երաժշտական նախագծով՝ Տիգրան Մանսուրյանի հեղինակային համերգով: Հատուկ այդ առիթով հայրենիքում է Հասմիկ Պապյանը: Բացի հռչակավոր «Ռեքվիեմից»՝ համերգում կհնչեն «Զուգահեռ երգերը» և Մաեստրոյի նոր՝ «Գիշերերգ» ստեղծագործությունը: Հանրապետության 2-րդ քաղաքի հզոր ստեղծագործական նկարագիրը առիթ է տալիս մեր մշակույթի մեծերին խոսել այն իրապես մշակութային մայրաքաղաքի վերածելու անհրաժեշտության մասին: