Աշխատանքային այցով Տավուշում գտնվող երկրի ղեկավարն այսօր մասնակցել է Բագրատաշենի նորակառույց սահմանային անցակետի պաշտոնական բացմանը և ծանոթացել հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին:

Արարողության կապակցությամբ Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Հանրապետության նախագահը կարևորել է անցակետերի տեխնիկական մեկնարկից հետո դրանց պատշաճ շահագործումը, ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ ծառայությունների մատուցումը այնտեղ տեղակայված բոլոր մարմինների կողմից, ընդգծելով, որ սահմանային անցման կետից է սկսվում կարծիքը մեր երկրի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում