Կարեն Կարապետյանը անդրադարձել է մայրաքաղաքային կայանատեղիների կարմիր գծերի ու ճանապարհային տուգանքների հարցերին, որոնք հանրապետության նախագահի մոտ՝ նախօրեի խորհրդակցությանը քննարկվել էին:
Կառավարության այսօրվա նիստը մեկնարկել է վարչապետի՝ մեկ տասնյակ հանձնարարականներով: Կարեն Կարապետյանը անդրադարձել է մայրաքաղաքային կայանատեղիների կարմիր գծերի ու ճանապարհային տուգանքների հարցերին, որոնք հանրապետության նախագահի մոտ՝ նախօրեի խորհրդակցությանը քննարկվել էին: Վարչապետը դրանցից բխող խնդիրները հասցեագրել է ոստիկանությանն ու արդարարադատության նախարարությանը: Հանձնարարականների մյուս խումբը՝ հակակոռուպցիոն թեմայով էր. ապօրինի հարստացած պաշտոնյաներին քրեական պատժի ենթարկելու պահանջից մինչև էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ընդլայնում ու հայտարարագիր ներկայացողների ցանկի ընդլայնում: Համայնքային իշխանություններից Կարեն Կարապետյանի պահանջը մինչև 18-տարեկաններին ծխախոտի և ալկոհոլի վաճառքն արգելող օրենքի ապահովումն է, գիշերային ակումբներում սահմանափակում մտցնելը: Հանձնարարականների շարքը՝ կառավարության ղեկավարը եզրափակել է հայտարարությամբ: Մեկն այն մասին է, որ բնական գազի էժանացման նպատակով՝ բյուջեից ոչ մի լումա չի ծախսվում:
Նիստի մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի թողարկումներում