Նոյեմբերի 1-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Նոյեմբերի 1-ից 2-ը հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց: Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում հնարավոր է 0-2 աստիճան ցուրտ:
Նոյեմբերի 1-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Դիլիջանի ոլորանները:
Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց:
Հրազդան, Չարենցավան, Աբովյան քաղաքներում, Շիրակի մարզում, Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզում, Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: