«Գազպրոմ Արմենիան» դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։
«Գազպրոմ Արմենիան» դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցողներին վաճառվող յուրաքանչյուր խորանարդ մետր բնական գազի սակագինը նախատեսվում է սահմանել 139 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: շարքային սպառողները վճարում են 146,7 տասնորդական դրամ: Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր խորանարդ մետր բնական գազի սակագինը կլինի 100 դրամ: Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների ու վերամշակող կազմակերպությունների համար գազի գինը կսահմանվի հատուկ բանաձևով: