Պաշտպանության Բանակի առաջապահ զորամասերի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդը հետ է շպրտվել:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ` չեզոք գոտում, դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ: Պաշտպանության Բանակի առաջապահ զորամասերի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդը հետ է շպրտվել: Արցախի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մեր առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: