Շուրջ մեկ շաբաթից Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններ են։ 45-րդ նախագահի պաշտոնի համար պայքարելու են Հիլըրի Քլինթոնը՝ դեմոկրատական կուսակցությունից, և միլիարդատեր Դոնալդ Թրամփը՝ հանրապետականներից։

Փորձագետները պնդում են, որ հաղթանակի առավել լավ հնարավորություններ ունի Քլինթոնը։ Բայց ամերիկյան ընտրությունների պարագայում երբեք չի կարելի բացառել անսպասելիության գործոնը, և բոլորովին էլ բացառված չէ, որ վերջին պահին, Թրամփը անակնկալ մատուցի։
Նահանգների հայկական կառույցները հորդորել են ամերիկահայությանը քվեարկել այն թեկնածուի օգտին, որն առավել հակված է եղել ճանաչել Ցեղասպանությունը։ Բայց փորձը նաև ցույց է տվել, որ այդ մարտավարությունը ցանկալի արդյունք չի տվել։
Մանրամասները՝ տեսանյութում