Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի և Ռուսաստանի ներգրավվածությունը նոր հնարավորություններ և հեռանկարներ է ուրվագծում:
Բելառուս կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում առանձնազրույց է ունեցել իր ռուս պաշտոնակցի՝ Դմիտրի Մեդվեդևի հետ: Ընդգծելով այն հանգամանքը, որ երկու երկրներին նախևառաջ կապում են դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները, Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի և Ռուսաստանի ներգրավվածությունը նոր հնարավորություններ և հեռանկարներ է ուրվագծում: