Նախագահ Սերժ Սարգսյանն ու ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն այսօր Երևանում քննարկել են գազաէներգետիկ ոլորտի հետ կապված հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն ու ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն այսօր Երևանում քննարկել են գազաէներգետիկ ոլորտի հետ կապված հարցեր: Հանրապետության ղեկավարն ու «Գազպրոմ» ընկերության նախագահը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համատեքստում անդրադարձել են Հայաստան բնական գազի առաքման ժամանակ գնագոյացման, մասնավորապես՝ գազի գնի իջեցումը սպառողներին ավելի հասանելի դարձնելու հարցին:
Միլլերը Սերժ Սարգսյանին ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջոցով Հայաստանում «Գազպրոմ» ընկերության գործունեությունը, ներդրումները:
Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն Ալեքսեյ Միլլերն ընդգծել է, որ Հայաստանն ունի գազաֆիկացման բարձր մակարդակ՝ 96 տոկոս, գազամատակարարման հուսալի համակարգ, և վստահեցրել, որ «Գազպրոմ»-ն այսուհետ ևս պատրաստ է Հայաստանում իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները: