Տարածաշրջանային այցով Երևանում են ԵԱՀԿ Մինսկի համանախագահները: Նրանք Հայաստան են ժամանել Քարվաճառի նորակառույց ճանապարհով:
Տարածաշրջանային այցով Երևանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք Հայաստան են ժամանել Քարվաճառի նորակառույց ճանապարհով:
Ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպում է ունեցել լրագրողների հետ: Նա նշել է, որ արդեն եղել են Բաքվում, հանդիպել Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ, այնուհետև այցելել են Արցախ, հանդիպել տեղի իշխանությունների հետ: Դիվանագետը ներկայացրել է իրենց հերթական այցի նպատակները, որոնցից առաջնայինը, ըստ Ուորլիքի, հրադադարի ռեժիմի պահպանման քննարկումն է կողմերի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում