ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննիսյանը մեծ ժողովրդականություն էր վայելում:
78 տարեկանում մահացել է կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննիսյանը մեծ ժողովրդականություն էր վայելում: Հանդիսատեսն առավելապես գնահատում էր նրա «Հարսնացուն հյուսիսից» (1975 թ.), «Երջանկության մեխանիկա» (1982 թ.), «Օտար խաղեր» (1986 թ.), «Ձախորդ Փանոսը» (1969թ.) ֆիլմերը: Վերջին տարիներին կինոգործիչը բնակվում էր Մոսկվայում: