Աշխարհահռչակ երգչուհի Շերն իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի առնչությամբ: Այս մասին երգչուհին գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
Աշխարհահռչակ երգչուհի Շերն իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի առնչությամբ: Այս մասին երգչուհին գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Այս գիշեր ես տեսա «Խոստումը» ֆիլմը: Դա ճշմարիտ պատմություն է այն մասին, թե ինչպես 1915 թվականին թուրքերը կոտորեցին 1.5 միլիոն հայերի: Էրդողան փաշա… Այլևս երբեք»,- գրել է երգչուհին:
Ամերիկահայ գործարարար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված Խոստում Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ: