Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր:
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 23-ից 23:30 ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանը Արցախի հետ սահմանի արևելյան և հարավային ուղղություններում ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Բացի դիվերսիոն ներթափանցման փորձերից՝ Ադրբեջանը գիշերը հրադադարը խախտել է ավելի քան 50 անգամ՝ մեր դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2800 կրակոց: Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր, 200 կրակոց: Պաշտպանության Բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնագծում և պատրաստ են կանխարգելել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն` հասցնելով ցավոտ հարված: