Օրակարգային 29 հարցերից առաջ, արդեն ձևավորված սովորույթի համաձայն, վարչապետը մի շարք հանձնարարություններ է տվել։
Կառավարությունն այսօր իր ծրագիրը ներկայացնելու էր Ազգային ժողով, այդ պատճառով՝ սովորականից վաղ է սկսվել և արագ ավարտել շաբաթվա նիստը: Օրակարգային 29 հարցերից առաջ, արդեն ձևավորված սովորույթի համաձայն, վարչապետը մի շարք հանձնարարություններ է տվել. տրանսպորտի նախարարին հանձնարարել է, որ ուղևորափոխադրման հնարավորություն ստեղծի դեպի մինչև հիմա ավտոբուսային երթուղի չունեցող գյուղական բնակավայրեր: Էներգետիկ գերատեսչության ղեկավարին՝ առաջադրանքը՝ ընդերքի շահագործման թույլտվություն ստացած ընկերությունների, նրանց պարտավորությունների կատարման ու խախտումներ ունեցող տնտեսվարողների ցանկը, 3 շաբաթում պատրաստել-ներկայացնելն է:
Մանրամասները՝ տեսանյութում