Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում և Շինուհայր գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով: Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, ժամը 06։00-ց մինչև 20։00, իսկ բեռնատարների համար անցակետը փակ է, իրականացվում են մաքրման աշխատանքներ: