ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ժամը 10-ի դրությամբ հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ժամը 10-ի դրությամբ հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Ամասիա գյուղում, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր և Վանաձոր քաղաքներում տեղումներ են՝ ձյան տեսքով:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Երևան-Սևան ավտոճանապարհի 25-30 կմ-ը, Սիսիան-Զանգեր, Գորիս-Շինուհայր, Դիլիջան-Սևան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Վրաստանից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար անցակետը կբացվի օրվա երկրորդ կեսից, իրականացվում են մաքրման աշխատանքներ:
Այսօր և վաղը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի18-19-ին աստիճանաբար կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 15-20 աստիճանով: 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով: Հոկտեմբերի 20-ից 22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: