Նախօրեին Իլհամ Ալիևը ՌԻԱ Նովոստի գործակալության հետ հարցազրույցում հայկական կողմերի համար անընդունելի մտքեր է հնչեցրել արցախյան կարգավորման առնչությամբ:
Նախօրեին Իլհամ Ալիևը ՌԻԱ Նովոստի գործակալության հետ հարցազրույցում հայկական կողմերի համար անընդունելի մտքեր է հնչեցրել արցախյան կարգավորման առնչությամբ:
«Ազատություն ռադիոկայանի» խնդրանքով մեկնաբանելով Ալիևի խոսքերը, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը դրանք բնորոշել է իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ։
«Հենց Ալիևի կողմից մեջբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ԼՂ ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։
Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքնախաբեությամբ չզբաղվեր և թոզ չփչեր ադրբեջանական հասարակության աչքերին։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարն արդեն հրապարակավ խոստովանել էր բանակցությունների իրական բովանդակության մասին՝ նշելով, որ Բաքվին հորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-ասել է Բալայանը: