Լատվիայի մայրաքաղաքո Երևանի անունը կրող այգի է բացվել։ այգին կահավորվել է երևանյան հայտնի նստարաններով ու մանկական ատրակցիոններով Երևանի հետ բարեկամության պատվին:
Լատվիայի մայրաքաղաքում Երևանի անունը կրող այգի է բացվել։ Այգին կահավորվել է երևանյան հայտնի նստարաններով ու մանկական ատրակցիոններով Երևանի հետ բարեկամության պատվին:
Ծրագրի իրականացմանն աջակցել է տեղի հայ համայնքը, որի ներկայացուցիչները պարգևատրվել են շնորհակալագրերով: Այգու բացմանը մասնակցելու մեկնած Տարոն Մարգարյանն իր գործընկեր Նիլ Ուշակովի հետ տարածքում շրջայցից հետո հանգստի գոտում կաղնի է տնկել:
Այդ ծառն, ի դեպ, համարվում է լատիշ ժողովրդի ազգային խորհրդանիշերից մեկը: