Մոսկվա-Երևան ավտուբուսային վթարից տուժած Հայաստանի 4 քաղաքացի բուժումն առայժմ կշարունակի ռուսաստանյան հիվանդանոցներում:
Մոսկվա-Երևան ավտուբուսային վթարից տուժած Հայաստանի 4 քաղաքացի բուժումն առայժմ կշարունակի ռուսաստանյան հիվանդանոցներում: Կոնքի և ազդրի բազմակի կոտրվածքներ ստացած մեր հայրենակիցներից երկուսը՝ մեկ կին և մեկ տղամարդ, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ,- հայտնում են առողջապահության նախարարությունից: Միջին ծանրության երկու տղամարդ բուժումը շարունակում են Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում: Ըստ մասնագետների՝ դեռ վաղ է խոսել տուժածների այդ խմբի Հայաստան տեղափոխելու մասին: