Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում՝ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության, թե Թուրքիան կարող է դրական դերակատարում ունենալ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում:

Շարմազանովը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը. մենք դեմ ենք Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխությանը՝ ասել է Շարմազանովը:
«Թուրքիան չի կարող ունենալ որևէ դերակատարում մի քանի պատճառով՝ նախ որովհետև համախագահող երկիր չէ, համանախագահը կարող է փոխվել միայն ու միայն կոնսենսուսով, իսկ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դրան դեմ են և երբեք չեն համաձայնի, որովհետև այս տարիների ընթացքում Թուրքիան ունեցել է միակողմանի, ադրբեջանամետ, երբեմն նաև հանցագործ դիրքորոշում», - ասել է Ազգային Ժողովի փոխնախագահը. նա Լավրովին հիշեցրել է այս տարվա ապրիլի 22-ին Երևանում իր իսկ հնչեցրած միտքը, որ քառօրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի գործելաոճը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ էր, հստակ դեմ էր խաղաղ կարգավորման գործընթացին և Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական կարծիքին: