Կարտոֆիլի մեկ հեկտարի միջին բերքատվությունն այս տարի մարզում կազմում է 240-250 ցենտներ:
Սեպտեմբերի երրորդ տասնօրյակից սկսած Գեղարքունիքի մարզում ընթանում են կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները: Մարզի տնտեսություններում այս տարի ցանվել է 15 հազար 434 հեկտար կարտոֆիլ։ Արդեն բերքահավաքն ավարտվել է մոտ 9000 հեկտար տարածքում, իսկ հավաքած համախառն բերքը կազմել է շուրջ 240 հազար տոննա: Կարտոֆիլի մեկ հեկտարի միջին բերքատվությունն այս տարի մարզում կազմում է 240-250 ցենտներ:
Մանրամասները՝ տեսանյութում