Ըստ այդ օրենքի՝ մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար սահմանվում է պատիժ:
Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին։ Ըստ այդ օրենքի՝ մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար սահմանվում է պատիժ:
Եղան պատգամավորներ, որոնք կարծում էին, որ ընդհանուր օրենքից պետք է հանվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթը, սակայն հայկական համայնքի ջանքների շնորհիվ Սենատի քննարկմանը ներկայացվեց այն տարբերակը, որն ամռանն ընդունվել էր Ստորին պալատում, այսինքն օրինագծում ներառված մնաց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթը: