Մոսկվա-Երևան երթուղով ուղևոր փոխադրող ավտոբուսի վթարի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ՀՀ նախագահը և մի շարք հանձնարարականներ տվել պատկան մարմիններին:
Մոսկվա-Երևան երթուղով ուղևոր փոխադրող ավտոբուսի վթարի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ՀՀ նախագահը և մի շարք հանձնարարականներ տվել պատկան մարմիններին: Ուղերձում Սերժ Սարգսյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում: Նախագահը հանձնարարել է կառավարությանը և Մոսկվայում մեր դեսպանությանը՝ հրատապ միջոցներ ձեռնարկել տուժածներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ամբողջ ծավալով բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով: Հայաստանյան իրավասու մարմիններին հանձնարարվել է կարճ ժամկետներում, ռուսաստանցի գործընկերների հետ, բացահայտել վթարին առնչվող հանգամանքները և պատճառները, ներկայացնել համապարփակ տեղեկատվություն: Նախագահին զեկուցվել է նաև, որ Ռոստովում և Ռուսաստանի հարավում մեր երկրի Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչն արդեն գտնվում է դեպքի վայրում և Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ զբաղվում է առաջին օգնություն կազմակերպելու հարցերով: