Կառավարությունն այսօր Ազգային Ժողովին առաջարկել է երկուշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, արտահերթ նիստ գումարել հրատապ նախագծերի քննարկման համար: Այսօրվա նիստն, ի դեպ, վարչապետը դարձյալ շնորհավորհանքներով ու հանձնարարականներով է սկսել:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության նախարարին հանձնարարել է յոթնօրյա ժամկետում առաջարկ ներկայացնել դպրոցներում՝ տնօրեն-ուսուցիչ-տեխնիկական աշխատող ազգակցական, հովանավորչական կապերից ազատվելու համար, առաջարկել է նաև գյուղական դպրոցների զարգացման համար ամեն շաբաթ մեկ դպրոցի հետ հեռակա կապով աշխատանքներ տանել:
Սոցիալական հարցերի նախարարն էլ հանձնարարություն է ստացել առցանց դարձնել երեխայի ծննդյան նպաստի համար դիմելու գործընթացը, հեշտացնել թոշակ-նպաստի համար դիմելու կարգը: Մեկ այլ հանձնարարությամբ սպորտի հարցերով զբաղվող գերատեսչությունը պետք է ոլորտում ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու միջոցով առողջ ապրելակերպ քարոզի: Բոլոր գերատեսչությունների համար ուժի մեջ է մնում ծախսերի կտրուկ կրճատման հրամայականը:
Մանրամասները՝ տեսանյութում