Հայաստանի ռազմական ներուժի և տարածաշրջանային հավասարակշող դերակատարությանն է անդրադարձել ամերիկյան հեղինակավոր «Նեյշընըլ Ինթըրըսթ» պարբերականը:
Այղբյուրը նշում է, որ Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված շքերթում մեր երկիրը վերջ դրեց անցած 3 տարիների ամենաքննարկվող հարցերից մեկին:
Հայաստանի ռազմական ներուժի և տարածաշրջանային հավասարակշռող դերակատարությանն է անդրադարձել ամերիկյան հեղինակավոր «Նեյշընըլ Ինթըրըսթ» պարբերականը:
Այղբյուրը նշում է, որ Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված շքերթում մեր երկիրը վերջ դրեց անցած 3 տարիների ամենաքննարկվող հարցերից մեկին` արդյոք Հայաստանն ունի՞ «Իսկանդեր» հրթիռային համակարգեր: Հոդվածագիրը հիշեցրել է, որ ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն` Երևանը Մոսկվայից ձեռք է բերել «Իսկանդերի» առնվազն 1 դիվիզիոն` նվազագույնը 4 հրթիռային կայանով: Այնուհետև կայքը շեշտել է, որ այդ ձեռքբերումը կատարվել է ռուսական 200 մլն դոլար վարկից դուրս:
Նաև ընդգծվում է, որ այդ «Իսկանդերները» Գյումրիի 102-րդ ռազմակայանում 2013թ. տեղակայված «Իսկանդեր-Մ» կայանների հետ կապ չունեն: Ներկայացնելով հրթիռային համակարգի բնութագիրը` հոդվածագիրը շեշտում է, որ այդ համակարգերը հաճախ ծառայում են նաև քաղաքական հարցեր լուծելու և հավասարակշռելու նպատակով: Այդպես` Մոսկվան խոստացել է Ղրիմում և Կալինինգրադում մշտական տեղակայել այդ համակարգերը, եթե ՆԱՏՕ-ն իր ՀՕՊ համակարգերը բերի Ռումինիա և Լեհաստան:
Ամերիկյան պարբերականը նշում է, որ Հայստանում «Իսկանդեր Մ-ի» հայտնվելուց հետո Բաքուն կարող է անհանգստանալ և փորձել հավասարակշռել իրավիճակը` ձեռք բերելով համակարգի մոդիֆիկացված` Իսկանդեր-Ե հրթիռները, որոնք սակայն նույն ազդեցությունը և հզորությունը չունեն: