Այս օրերին տեղի են ունենում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի նկարահանման աշխատանքները:
Այս օրերին տեղի են ունենում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի նկարահանման աշխատանքները:
Ֆիլմում տեղ գտած իրադարձություններից թռիչք կատարելով 2016 թվական՝ ստեղծագործական թիմը որոշել է մեծ էկրանին ցուցադրել, թե հերոսներից յուրաքանչյուրը 25 տարի անց ի՞նչ ճակատագրի է արժանացել: Ռեժիսորն ու սցենարիստը Մհեր Մկրտչյանն է: Այս անգամ դերասանական կազմը ամբողջովին փոխվել է՝ Սամվել Թոփալյանի կերպավորած հերոսի դերը ավելի մեծ տարիքում ստանձնել է Բաբկեն Չոբանյանը, Անի Ղազարյանը փոխարինում է Անի Խաչիկյանին, իսկ էլեն Սարգսյանի հերոսին՝ խուլ ու համր Սոֆիին մարմնավորում է Նարինե Գրիգորյանը:
«Կյանք ու կռիվ 2»-ում ներգրավված կլինեն մերօրյա իրադարձությունները՝ առանցքում Քառօրյա պատերազմը արցախյան և հայաստանյան զարգացումների խորապատկերում: