Երեկ երեկոյան ժամը 11-ի սահմաններում, Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում գրանցվել է 2.3 մագնիտուդով երկրաշարժ:
Երեկ երեկոյան ժամը 11-ի սահմաններում, Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում գրանցվել է 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է մեր տարածքում՝ Իսահակյան գյուղում, 2-3 բալ ուժգնությամբ: