Կրեմլի պաշտոնական էջի հաղորդմամբ՝ Հայաստանում նա կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանին:
Կրեմլի պաշտոնական էջի հաղորդմամբ՝ Հայաստանում նա կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանին: «Նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ գոտում իրավիճակը, ինչպես նաև կազմակերպության հետագա բարելավման վերաբերյալ հարցեր: 2015-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ընդունված որոշումների համաձայն, հատուկ ուշադրություն կդարձվի միջազգային ահաբեկչության հակազդեցության միջոցառումներին»,-ասված է Կրեմլի պաշտոնական էջում: ՀԱՊԿ Հավաքական անվտագության խորհուրդի երևանյան նստաշրջանում նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին: