Նախագահ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:
Նախագահ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Վարդան Հարությունյանը: Նա 41 տարեկան է, ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը: Աշխատանքային գործունեությունը 1994-ից սկսել է Աբովյանի թթխմորի գործարանում. 1999-ից սկսած աշխատել է «Հայռուսգազարդի» համակարգում, որտեղ 2014-ից վարչության նախագահ, գլխավոր տնօրենն էր: Տնտեսագիտության թեկնածու է, ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով, իսկ Արցախի նախագահի հրամանագրով՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: