Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահությունը ստանձնած նախագահ Սերժ Սարգսյանը:
Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահությունը ստանձնած նախագահ Սերժ Սարգսյանը:
Կքննարկվեն ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի առաջադրած առաջնահերթությունները: Օրակարգի երկու տասնյակ հարցերի շրջանակում կքննարկվեն միջազգային իրավիճակը և հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցեր, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը և այլ հարցեր:
Նախատեսվում է մի շարք քաղաքական հայտարարությունների ընդունում: ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդին կներկայացնի իր երկրի առաջնահերթությունները: Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում կկայացնեն նաև նառույցի գլխավոր քարտուղարի վերաբերյալ: