Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ին:
Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ին:
Հանրապետության նախագահը համաժողովի առաջին` լիագումար նիստում, որն անցկացվել է «Հայաստանը՝ որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրի ներքո, հանդես է եկել ելույթով` անդրադառնալով Հայաստանի տնտեսական և քաղաքական առաջնահերթություններին, քառորդդարյա անկախության ընթացքում մեր ձեռքբերումներին, երկրի մրցակցային առավելություններին, ներդրումային հնարավորություններին, իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, մակրոտնտեսական կայուն միջավայրին:
Ձեռնարկին ներկա են եղել Համաշխարհային Բանկի, Ասիական Բանկի բարձրաստիճան ներկայացուցիչները, Հայաստանի կառավարական պատվիրակությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում