Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում այսօր հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամների հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում այսօր հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամների հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են համահայկական կարևորություն ունեցող օրակարգային հարցերին:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ամերիկայի հայկական համագումարի գործունեության առաջնահերթություններին, մտքեր են փոխանակել նաև միջազգային արդի խնդիրների, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի, Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով առաջացած փախստականների հիմնախնդրի շուրջ:
Հայաստանի նախագահը և Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամները քննարկել են Սիրիայի մեր հայրենակիցներին, ինչպես նաև ռազմական գործողություններից տուժած Սիրիայի բարեկամ ժողովրդին Հայաստանի և հայկական տարբեր կազմակերպությունների կողմից համատեղ ջանքերով ցուցաբերվող աջակցությանը վերաբերող հարցեր: