Երևանն այսօր նշում է հիմնադրման 2798-րդ տարեդարձը։ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությունն այս տարի կրում է «Երևան, արևի քաղաք» կարգախոսը։
Երևանն այսօր նշում է հիմնադրման 2798-րդ տարեդարձը։ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությունն այս տարի կրում է «Երևան, արևի քաղաք» կարգախոսը։
Մայրաքաղաքին նվիրված տարատեսակ միջոցառումներ են նախատեսված Երևանի փոքր կենտրոնում և Էրեբունի վարչական շրջանում։ Տոնական հանդիսությունները սկսվել են ջրցան մեքենաների շքերթով, ավարտվելու են տոնական հրավառությամբ:
Շահումյանի հրապարակում տեղի է ունեցել հնաոճ ավտոմեքենաների շքերթ: Լինելու են ջազի հարթակ, մարզական միջոցառումներ, Երևանին կշնորհավորեն մարզերի մշակութային համույթները։
Հիմնական հարթակներն են Ազատության հրապարակը, Ազնավուրի հրապարակը և այլ հրապարակներ ու պուրակներ: