Արցախի պաշտպանական գերատեսչությունից նաև տեղեկացնում են, որ հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, շփման գծում հակառակորդը կիրառել է ԴՇԿ, «Իստիգլալ» և ՀԱՆ-17 հաստոցավոր ավտոմատ նռնականետ։
Այսօր՝ վաղ առավոտյան, Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Հայկ Լևոնի Համբարձումյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի պաշտպանական գերատեսչությունից նաև տեղեկացնում են, որ հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, շփման գծում
հակառակորդը կիրառել է ԴՇԿ, «Իստիգլալ» և ՀԱՆ-17 հաստոցավոր ավտոմատ նռնականետ։
Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հյուսիսային ուղղությամբ հակառակորդի կիրառած ՀԱՆ-17 տիպի նռնականետի արդյունքում վնասված ՊԲ ավտոմեքենայի լուսանկարները: