Պետեկամուտների կոմիտեն աննախադեպ խոշոր հարկային խախտում է բացահայտել և այն կատարած «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերությանն առաջադրել 1 մլրդ դրամ տուգանք:
Պետեկամուտների կոմիտեն աննախադեպ խոշոր հարկային խախտում է բացահայտել և այն կատարած «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերությանն առաջադրել 1 մլրդ դրամ տուգանք:
Կառույցի օպերատիվ հետախուզության վարչությունը փաստաթղթերով ստուգել-պարզել է, որ՝ Հյուսիս-Հարավ ցեմենտբետոնե ծածկով ճանապարհի առաջին մասը կառուցած իսպանական այդ ընկերությունը գործարքներ է իրականացրել Հայաստանում ռեզիդենտ հանդիսացող՝ «3G Construction», «Ferunsa AM» և «Technical Covenant» 3 կազմակերպությունների հետ, որոնք ոչ աշխատողների քանակով, ոչ էլ ունեցած նյութատեխնիկական բազայով չէին կարող նման մասշտաբի գործ անել: Բայց՝ խոշոր հասույթներ են ստացել և գումարները ներառել Կորսան-Կորվիամի հայաստանյան մասնաճյուղի հարկային պարտավորությունների հիմք հանդիսացող հաշիվներում:
Նյութերը, փաստաթղթերը՝ ՊԵԿ-ի 8-րդ բաժինը փոխանցել է կառույցի Քննչական վարչությանը: