Հոկտեմբերին եղանակային կտրուկ փոփոխություններ չեն սպասվում:
Հոկտեմբերին եղանակային կտրուկ փոփոխություններ չեն սպասվում: Առաջիկա 5 օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով: Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը տեղեկացրել է, որ Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առավելագույն ջերմաստիճանը կհասնի 29-ի, իսկ նվազագույնը կտատանվի 13-14 աստիճանի սահմանում: Մասնագետի խոսքով՝ հոկտեմբերի առաջին կիսամյակը հիմնականում կլինի առանց տեղումների: Նախորդ ամսվա համեմատ, այս ամսվա ամսական միջին ջերմաստիճանը 5-ով նվազել է, որը նորմայի սահմաններում է: Գեղարքունիքում, Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի լեռնային շրջաններում սպասվում է մինչև 8, Լոռիում՝ մինչև 10, Տավուշում՝ մինչև 13, Վայոց Ձորի հովտային շրջաններում ՝ մինչև 14, լեռնայինում՝ մինչև 8 միջին ամսական ջերմաստիճան: Զարուհի Պետրոսյանը հավելել է, որ այս ամիս տեղումները նորմայից ավելի պակաս կլինեն: